ԵՊՀ Բիզնես Ինկուբատոր

Երևանի պետական համալսարան

բիզնես ինկուբատոր

Ընդունելությունը բաց է

ԵՊՀ «Mini MBA»․
թվային բիզնես և ժամանակակից կառավարում

Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորը հայտարարում է նորարարական ծրագրի ընդունելություն։ Բացահայտե՛ք թվային բիզնեսի հնարավորությունները և զարգացրե՛ք կառավարչական հմտությունները։

Մեկնարկը՝ 2026 թ. հոկտեմբերի 15

Ծրագրի մասին

ԵՊՀ «Mini MBA» լրացուցիչ կրթության 200-ժամյա մոդուլային ծրագիրը երաշխավորված է որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։

Այն առաջարկվում է ճկուն ձևաչափով՝ երեք ինքնուրույն, հերթականությամբ իրականացվող մոդուլներով։

Մասնակիցը հնարավորություն ունի ընտրելու մեկ մոդուլ և ստանալու համապատասխան հավաստագիր, իսկ մյուս մոդուլներին միանալու ավելի ուշ՝ իրեն հարմար ժամանակահատվածում։ Բոլոր երեք մոդուլներն ավարտած մասնակիցները կստանան ԵՊՀ «Mini MBA» ծրագրի ամբողջական ավարտական հավաստագիր։

Ծրագրի երեք մոդուլները

Ընտրե՛ք Ձեր մասնագիտական աճին առավել համապատասխան ուղղությունը կամ միացե՛ք ամբողջական ծրագրին։

Մոդուլ №1 66 ժամ

ԱԲ, թվային բիզնես և նորարարություն

AI & Digital Business Lab

Արհեստական բանականություն, տեխնոլոգիաներ, տվյալներ և ձեռնարկատիրական մտածողություն: Մասնակիցները կծանոթանան բիզնեսի թվայնացման հնարավորություններին և տվյալահենք որոշումների ընդունմանը։ ԱԲ գործիքների կիրառումը ներառված է գործնական բոլոր բաղադրիչներում։

Ներառում է՝

  • թվայնացում և տեխնոլոգիական կառավարում,
  • քանակական և տվյալահենք վերլուծություն,
  • ձեռնարկատիրական կառավարում,
  • անհատական և խմբային մենթորինգ։
Տևողությունը՝ 2–2.5 շաբաթ
Մեկնարկը՝ հոկտեմբերի 15, 2026
Արժեքը՝ 33,000 ֏
Մոդուլ №2 66 ժամ

Ռազմավարական կառավարում և առաջնորդություն

Strategy & Leadership Lab

Բիզնեսի ռազմավարություն, ֆինանսական մտածողություն և թիմերի արդյունավետ կառավարում։ Մոդուլը կօգնի ձևավորելու բիզնեսի զարգացման հստակ ռազմավարություն, գնահատելու ռիսկերը և ընդունելու հիմնավորված կառավարչական որոշումներ։

Ներառում է՝

  • ռազմավարական պլանավորում,
  • ֆինանսներ,
  • առաջնորդություն և թիմային աշխատանք,
  • անհատական և խմբային մենթորինգ։
Տևողությունը՝ 2–2.5 շաբաթ
Մեկնարկը՝ կհայտարարվի առանձին
Արժեքը՝ 33,000 ֏
Մոդուլ №3 68 ժամ

Շուկա, բրենդ և ազդեցիկ ներկայացում

Market, Brand & Communication Lab

Մարքեթինգ, հաղորդակցություն և բիզնես գաղափարի համոզիչ ներկայացում։ Մասնակիցները կսովորեն՝ ինչպես շուկայում դիրքավորել բրենդը, հստակ ներկայացնել արժեքային առաջարկը և պատրաստել բիզնես գաղափարի ազդեցիկ ներկայացում։

Ներառում է՝

  • մարքեթինգ և հանրային հաղորդակցություն,
  • գաղափարի ներկայացում (Pitching),
  • խորացված մենթորինգ,
  • ամփոփիչ նախագծի պատրաստում։
Տևողությունը՝ 2–2.5 շաբաթ
Մեկնարկը՝ կհայտարարվի առանձին
Արժեքը՝ 33,000 ֏

Ծրագրի ամբողջական արժեքը երեք մոդուլներին մասնակցելու դեպքում կազմում է 99,000 ՀՀ դրամ։

Ինչո՞ւ ընտրել մոդուլային ձևաչափը

Հնարավորություն ունեք ընտրելու Ձեզ առավել հետաքրքրող մոդուլը՝ առանց բոլորն անընդմեջ ավարտելու պարտադրանքի։

Ավարտած յուրաքանչյուր մոդուլի համար տրվում է առանձին հավաստագիր, իսկ երեքի դեպքում՝ ԵՊՀ «Mini MBA» ամբողջական հավաստագիր։

Դասընթացները համատեղում են տեսական գիտելիքը, գործնական աշխատանքը և մենթորական աջակցությունը՝ համակցված ձևաչափով։

Մոդուլներում կիրառվում են ժամանակակից թվային և ԱԲ գործիքներ։

Ո՞ւմ համար է ծրագիրը

Ծրագիրը նախատեսված է բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձանց համար, որոնք ցանկանում են զարգացնել ժամանակակից բիզնեսի, տեխնոլոգիական կառավարման, ֆինանսների և մարքեթինգի իրենց կարողությունները։

  • Մասնագետներ և ղեկավարներ
  • Ձեռնարկատերեր
  • Հանրային ծառայողներ

Գրանցումը բաց է

Առաջին տեխնոլոգիական մոդուլի մեկնարկը՝ 2026 թ. հոկտեմբերի 15

Առաջին մոդուլ

«ԱԲ, թվային բիզնես և նորարարություն»

Արժեքը

33,000 ՀՀ դրամ

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 10։ Տեղերը սահմանափակ են։